Իրանում քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ընտրություններին
Իրան
Իրանում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին արձանագրվել է ընտրողների ակտիվ մասնակցություն։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆասք»-ը, վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարար Մոստաֆ Մոհամմադ Նաջարի խոսքերը, ընտրողները ընտրատեղամասեր են սկսել գալ դրանց բացումից անմիջապես հետո, իսկ օրվա կեսին տեղամասերում հերթեր են գոյացել։
Հիշեցնենք, որ ընտրություններին առաջադրվել է ավելի քան 3,500 մարդ։ Մեջլիսում պատգամավորական մանդատների թիվն ընդամենը 290-ն է։
Հիշեցնենք նաև, որ երկրի ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունները և քաղաքացիներին կոչ են արել չմասնակցել այդ գործընթացին՝ հայտարարելով, որ կասկածում են ընտրությունների օրինական ու թափանցիկ ընթացքի կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru