Սարկոզին իրեն միայն Ֆրանսիայի նախագահ է պատկերացնում
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որն իր թեկնածությունն է առաջադրել առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին, ապագայում իրեն պատկերացնում է միայն իբրև երկրի ղեկավար և մտադիր չէ հետագայում առաջադրվել Եվրախորհրդի կամ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Ոչ, ոչ մի դեպքում։ Ոչ այժմ, ոչ էլ՝ հետագայում։ Այլ կերպ ասած՝ եթե դուք դեռ ցանկանում եք աշխատել ինձ հետ, դրա մի ճանապարհ կա՝ ընտրե՛ք ինձ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ»,- ասել է Սարկոզին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Լիբերասյոն» թերթի թղթակցի հարցին։
Սարկոզին հավելել է, որ մեծագույն հարգանք է տածում Եվրամիության նախագահի պաշտոնի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Ֆրանսիայում տեղի կունենան ապրիլի 22-ին և մայիսի 6-ին՝ երկու փուլով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ