ՄԱԿ-ը Սիրիայի հարցով հումանիտար ֆորում կանցկացնի
Աշխարհ
Սիրիայի հարցով հումանիտար ֆորում կանցկացվի մարտի ութին՝ Ժնևի Ազգերի պալատում, հաղորդում է «Ֆրանս պրեսս»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքերը։
Հումանիտար միջոցառումների համակարգմամբ զբաղվող ՄԱԿ-ի միավորը և Եվրահանձնաժողովի հումանիտար օգնության ծառայությունները համատեղ կքննարկեն Սիրիայի բնակչության կարիքներին վերաբերող հարցեր։
«Ֆորումին մասնակցելու հրավեր է ուղարկվել տարածաշրջանի երկրներին, ՄԱԿ-ի անդամ պետություններին և հասարակական կազմակերպություններին»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ հանդիպումն ունենալու է «տեխնիկական» բնույթ և ուղղված է լինելու Սիրիայի բնակչության կարիքների գնահատմանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ