Եվրամիության 27 պետությունները Սիրիայի Ազգային խորհուրդը ճանաչել են իբրև սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ
Մերձավոր Արևելք
Եվրամիության 27 պետությունների առաջնորդները Սիրայի Ազգային խորհուրդը ճանաչել են իբրև սիրիացիների «լեգիտիմ ներկայացուցիչ», հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Եվրամիությունն աջակցում է սիրիական ընդդիմությանը՝ ազատության, արժանապատվության և ժողովրդավարության համար մղված պայքարում և սիրիական Ազգային խորհուրդը ճանաչում է որպես սիրիացիների լեգիտիմ ներկայացուցիչ, նաև կոչ է անում սիրիական ընդդիմադիրներին համախմբվել հանուն նոր Սիրիայի մղվող խաղաղ պայքարում»,-ասված է Բրյուսելում այսօր եզրափակված երկօրյա գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում։
Գագաթնաժողովի մասնակիցները նաև իշխանությունից հեռանալու կոչ են արել՝ ուղղված Բաշար Ասադին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ