Շուշան Պետրոսյանը զանգել և ներողություն է խնդրել լրագրողից
Բլոգոսֆերա
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի գործընկերներ, քիչ առաջ ինձ զանգահարեց Շուշան Պետրոսյանը և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար: Նա ասաց, որ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել... Մենք երկար զրուցեցինք... իսկապես, ոչ ես նրա դեմ որևէ բան ունեմ, ոչ էլ ինքն իմ դեմ: Այսօր խորհրդարանում մենք առաջին անգամ էինք շփվում, շփումն այնքան էլ «հաջող» չստացվեց, բայց դե կյանք է, ամեն ինչ էլ ստացվում է: Բոլորս էլ ինչ-որ մի պահի, տարբեր պատճառներով պոռթկում ենք՝ շատ հաճախ վիրավորելով և նեղացնելով միանգամայն անմեղ մարդկանց: Կարևորը, որ գիտակցում ենք սխալը, ու միմյանցից ներողություն խնդրելու կամք ենք ունենում»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ