Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա» Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում Բժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ) Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ) Զելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Ռոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ) Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ 

«Տարօրինակ է, որ համամասնական ընտրակարգի լոբբինգ է արվում»

Բլոգոսֆերա

ԱԺ-ն արտահերթության կարգով քննարկում է ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը՝ փոփոխություններ կատարել ՀՀ «Ընտրական օրենսգրքում» և անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի։ Այս երգը, իհարկե, վաղուց է երգվում, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ փոքրաթիվ պատգամավորներ և առավել ևս համակիրներ ունեցող քաղաքական ուժերի համար մեծամասնական ընտրակարգը այն փրկօղակն է, որի միջոցով նրանք կարող են խուսափել քաղաքական քարտեզից իսպառ ոչնչացումից:

Տարօրինակ է, որ համամասնական ընտրակարգի լոբբինգ է արվում այն պարագայում, երբ դեռևս երկրի քաղաքական համակարգում առանցքային է անհատների դերը: Ի վերջո, հասարակությունը քաղաքական ուժերի վարկանիշը չափում է ոչ թե սին խոստումներով և առավել պոպուլիստական տոնայնությամբ, այլ այն անհատների թողած հետագծով, որոնք ներկայացնում են այս կամ այն քաղաքական ուժը:

Իսկ գործող ընտրական օրենսգրքին հակադրության միակ պատճառն այն է, որ հանդես գալով չափից ավելի անիրատես և սնապարւծ ծրագրերով՝ որոշ քաղաքական միավորումներ պարզապես միմյանց միջև կիսում են այն ընտրազանգվածը, որը հետևում է, թե ով ավելի բարձր կդժգոհի և ով ավելի վարպետորեն կխաբի իրեն: Իսկ ունենալ քաղաքական գործիչներ, որոնք իրատեսորեն որևէ ընտրատարածքում կպաշտպանեն հարազատ կուսակցության քաղաքական ծրագրերը և պարզ, առանց էժանագին էմոցիաների կներկայացնեն սեփական քաղաքական թիմի կողմից առաջարկվող հիմնախնդիրների լուծման մեխանիզմները, պարզապես անհասանելի ճոխություն է բազմաթիվ կուսակցությունների համար:

Ոչ իշխանական ուժերը ջանք ու եռանդ չեն խնայում իրենց քաղաքական ապիկարությունը պարտակելու և իրենց անհաջողությունների համար պատճառ են բերում ընտրական օրենսգիրքը: Իհարկե, շատ գրավիչ է սեփական ցածր ժողովրդականությունը և խղճուկ տոկոսները ասոցացնել օրենսդրական դաշտի հետ, սակայն մի բան հստակ է. կայացած քաղաքական թիմը պետք է կարողանա անցնել ցանկացած փորձություն՝ իր ծրագրերի իրականացման ճանապարհին: Սակայն երբ քաղաքական համակարգի այս կամ այն ձևի նպատակահարմարության մասին խոսում են այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր հազիվ են հաղթահարել խորհրդարանական անցողիկ շեմը և քաղաքական զարգացումներում նրանց կշիռը չի գերազանցում զրո պյլուս - մինուս մեկ ցուցանիշը՝ չափազանց զվարճալի է և նույնքան ողբերգական:

Որովհետև իրական գործ անողները համեստորեն կրում են իրենց խաչը, իսկ շահարկումների վրա կարիերա անողները ընդամենը դատարկության մեջ արձագանք որսալու և հասարակությանը խաբելով՝ սեփական բարեկեցությունը ապահովելու գործելաոճ ունեն:

Իսկ եթե ձեր գործունեության հիմնասյունը ամեն գնով ՀՀԿ-ին վնասելն է՝ ստիպված ենք հիասթափեցնել: ՀՀԿ-ն երբեք չի գնալու էժանագին տոկոսներ վաստակելու արատավոր գործելաոճին. էմոցիան և ամբոխահաճությունը խորթ են ՀՀԿ-ի քաղաքական կուրսին: Ի տարբերություն մեր որոշ քաղաքական ուժերի՝ մենք չենք վայելում իշխանությունը և փախչում՝ պատասխանատվության առաջին իսկ անհրաժեշտության դեպքում: Ձեռքբերումների դեպքում ՀՀԿ-ն լռում է, ձախողումների մասին՝ անկեղծորեն բարձրաձայնում:

Ի վերջո, բացարձակապես միևնույնն է, թե որ քաղաքական համակարգի կամ ընտրական օրենսգրքի պայմաններում դուք կպարտվեք ՀՀԿ-ին: Կյանքը ցույց է տվել, որ ընտրական ցանկացած համակարգի դեպքում դուք պարտվել եք: Հասարակությունը իր մեջ մշտապես իմաստնություն է գտնում՝ քննադատել, դժգոհել, բայց վերջին պահին կշռադատել և զատել թացը չորից:

Հասարակության վստահությունը վայելելու համար անհրաժեշտ է պարզապես կրել գիտակցված պատասխանատվություն՝ նույն հասարակության առջև: Առավել ևս, ունենալ անհատներ, ովքեր չեն խուսափում՝ այդ բեռը կրել նույն հասարակության շարքերում, նրանց հետ միասին: մեծամասնական համակարգը այդ հնարավորությունը տալիս է:

Իսկ ձեր քաղաքական շահարկումները, մեծ հաշվով, քաղաքական գործընթացներում զրոյական մեկնակետից պոկվելու փորձեր են: Ափսոս, որ հնարավոր արժեքի փոխարեն մշտապես հայտնվում եք մանրադրամի դերում:

Գրառումը` Գեղամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս սոխն ավելի հաճախ ներառել սննդակարգումG7-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսական կայունության հարցերըԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումըՄԱԿ-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը հակամարտությունների գոտիներումՈւշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույցՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանական համագործակցության խորացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ուկրաինային աջակցության նոր փաթեթըՊԵԿ ներկայացուցիչները Չինաստանում ուսումնասիրել են մաքսային ոլորտի նորարարական լուծումներըԲացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմըԳիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհումԱնվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերըԲժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվումԲժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելուԳիտնականները բացահայտել են էրեկտիլ դիսֆունկցիայի և վտանգավոր հիվանդությունների միջև կապըԴոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանըՀայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆՀայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարներըՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունիՄոտ մեկ ամիս փակ է լինելու Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհի մի հատված Ոճաբանը նշել է ամառվա ամենանորաձև հագուստի պրինտըԲժիշկը զգուշացրել է թրենդային հագուստի և կոշիկի վտանգների մասինՕրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ)Դիմա Բիլանը ամբողջությամբ մարել է երազանքի տան վարկըՀիփոթեքով բնակարան գնելուց հետո քաղաքացիները սկսել են խնայել ամեն ինչի վրաԳևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ)Apple-ը շուկայական արժեքով շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի առաջատար ընկերությունըԶելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Պենտագոնի նախկին ղեկավարը Թրամփին խորհուրդ է տվել տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրաՉինական նոր AI մոդելը ցնցել է շուկաները և նվազեցրել տեխնոհսկաների արժեքըԼրատվամիջոցը հայտնել է՝ ինչ պաշտոն կարող է զբաղեցնել Դաղստանի նախկին ղեկավար Սերգեյ ՄելիքովըՌոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ)Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավորՄահացել է ՈՒՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան՝ Ալեքսանդր Մասլյակովի այրինԱշխարհի գավաթի կրքերը և հայկական ֆուտբոլի մեծ սպասումը (տեսանյութ)Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցումՌուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը վարժանքներ է անցկացրել՝ սուզանավերի հայտնաբերման սցենարովԻբրահիմ Մաալուֆը դուդուկ է նվեր ստացել և հուզվել. արցունքները չի կարողացել զսպել նաև Սիմոն Աբգարյանը (տեսանյութ)Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ առաջիկա տարիներին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50°C Կեղծ «հնդիկ վանականները» զբոսաշրջիկներից գումար են շորթել՝ «թուղթ ու գիրը հանելու» պատրվակովՈստիկանները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ զոհված ծառայողների հիշատակինԲելոուսովը նիստ է անցկացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունումԷնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դինՁկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ էԼավրովը խորհուրդ է տվել Ուիթքոֆին և Քուշներին զբաղվել Իրանի հարցով
Ամենադիտված