«Ես բլեֆ չեմ անում Իրանի հարցով». Բարաք Օբամա
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «բլեֆ» չի անում Իրանի միջուկային զենքի գոյությունը չընդունելու մտադրության առումով, հաղորդում է BBC Russian–ը։
Atlantic magazine-ին տված հարցազրույցում Օբաման ասել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է լրջորեն գիտակցեն, որ ինքն իսկապես նկատի ունի այն, ինչն ասում է։
Օբաման նշել է, որ չի բացառում ԱՄՆ–ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հավանակությունը։ Սակայն նա շեշտել է, որ այդ դեպքում Թեհրանը զոհի դիրքերից միջազգային հանրությանը կներկայանա դիվիդենտներ շահելու նպատակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)