Լևոն Ջուլֆալակյանը գտնվում է բժիշկների լուրջ հսկողության տակ
Բլոգոսֆերա
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը գտնվում է բժիշկների լուրջ հսկողության տակ և անցնում է պրոֆիլակտիկ–վերականգնողական պրոցեդուրաներ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա որդին` հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
«Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակի մասին այսօր մամուլում տարածված լուրերի հետ կապված` տեղեկացնեմ` ոչ մի վտանգավոր բան չկա։ Ուղղակի բարձրավանդակում գտնվելու և ծանրաբեռնված առօրյայի պատճառով ճնշման տատանումներ էին եղել և ինքնացգացողության անկում: Այժմ ուղղակի հանգիստ է պահանջվում: Մեր ամբողջ ընտանիքի անունից շնորհակալ եմ ցուցաբերվող ուշադրության և անհանգստության համար:
Կրկնեմ` ոչ մի լուրջ խնդիր չկա»,- նշել է Արսեն Ջուլֆալակյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու