«Հրայր Թովմասյանից ծանր ժառանգություն ստանալու մասին հայտարարություն չեմ արել երբևէ». Հովհաննես Մանուկյան
Բլոգոսֆերա
Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի արեք էսպիսի բաներ...
Հենց նոր կարդացի նյութը: Հրայր Թովմասյանից ծանր ժառանգություն ստանալու մասին հայտարարություն չեմ արել երբևէ: Ասել եմ, որ համակարգն ունի բազում հիմնախնդիրներ, և դա այդպես է: Այդպես է եղել Հրայրի՝ համակարգն ընդունելու ժամանակ, այդպես է նաև հիմա, երբ ես ստանձնեցի նախարարի պաշտոնը: Ուղղակի տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ և մարտահրավերներ կան:
Ընդհանրապես իմ տեսակին և ոճին բնորոշ չէ խոսել իմ նախորդների մասին, առավել ևս՝ գործունեությունս սկսել անցյալը սևացնելով.... Հուսով եմ սա թյուրիմացության արդյունք է:
- Լրագրողներ, հարգում եմ Ձեզ և կարևորում Ձեր աշխատանքը: Սակայն ակնկալում եմ նաև փոխադարձ հարգանք:
- Հրայր, վստահ եմ գիտես ես ինչ կասեի և ինչպես կասեի»:
Կից նյութն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու