Պատասխան պիտի տան ոչ միայն վանդալներն, այլև՝ Մշակույթի, Քաղաքաշինության նախարարությունները. Լիլիթ Գալստյան
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցում դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է. «Այն, ինչ տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնում (Փակ շուկայի ավերումը), մեկ անուն ունի՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՆԴԱԼԻԶՄ։ Այն, ավաղ, ձեռագիր ու վարքագիծ է դարձել։ Այո, մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք վեր են Սահմանադրությունից, օրենքից, մշակութային ժառանգությունց ու հանրային շահից։ Քոչվորի հոգեկարտվածքով այս տեսակը թքած ունի այդ արժեքների վրա, այլապես օրը ցերեկով քաղաքապետարանի ու կառավարության քթի տակ չէին հանդգնի ավիրել Պետության պահպանության ու պաշտպանության ներքո գտնվող մշակութային հուշարձանը։ Այս ամենի համար պատասխան պիտի տան ոչ միայն վանդալները, այլև Մշակույթի նախարարությունը, Քաղաքաշինության նախարարությունը և քաղաքապետարանը, որոնց անգործության արդյունքում կարող էինք նման վանդալիզմի ու ամենաթողության փաստի առաջ կանգնել»։
Գրառման տակ Լիլիթ Գալստյանը նաև մեկնաբանություն է թողել. «Շինության գործառնական նշանակությունը կարելի էր փոխել, բայց միայն ներքին վերանորոգման ճանապարհով, իսկ էս անկուշտ սրիկաները առանց հաստատված նախագծի քանդել են բետոնե ծածկն ու շինության ետնամասը և, ըստ շրջանառվող լուրերի, հյուրանոց կառուցելու ծրագիր ունեն»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը