Կայացել է հայ-հնդկական գործարար համաժողով
Տնտեսություն
Հոկտեմբերի 31-ին Երևանում տեղի ունեցավ առևտրի, տնտեսական տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը: Համանախագահողներն էին ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևելքի քարտուղար Սանջայ Սինգհը (Sanjay Singh): Նույն օրը տեղի ունեցավ նաև հայ-հնդկական գործարար համաժողով:
Միջկառավարական նիստի և գործարար համաժողովի համատեղ նիստի ժամանակ ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության և Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության պալատների դաշնության միջև ստորագրվեց համաձայնագիր` Հայ-հնդկական գործարար խորհրդի ստեղծման մասին:
Միջկառավարական հանձնաժողովի նիստը քննարկեց հայ-հնդկական համագործակցության խնդիրների լայն շրջանակ առևտրի, տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, տուրիզմի, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության բնագավառներում: Համաձայնություն ձեռք բերվեց համագործակցության հետագա ծրագրերի շուրջ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում