Օպերային երգչուհու զուգընկերը պարբերաբար ծեծել է իրեն և գումարներ շորթել
Աշխարհ
Հայտնի ուկրաինացի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, որն այժմ ամուսնացած է գործընկերոջ՝ ուրուգվայցի երգիչ Էրվին Շրոտի հետ, նույնիսկ չի էլ ուզում լսել իր նախկին զուգընկերոջ, պարի մասնագետ Նիկոլայ Զուբկովսկիի մասին։ Զուբկովսկին հայտնի է ոչ այնքան իր պարով, ինչքան հայտնի կանանց հետ իր սիրավեպերով, որոնց թվում է Նետրեբկոն և բոլորիս հայտնի Անաստասիա Վոլոչկովան։
«Անյային ես վաղուց էի հավանել, և նրան հրավիրեցի մեր տուն՝ իմ պատրաստած իտալական պաստան ճաշակելու։ Նա եկավ և ...մնաց երկու տարի։ Մենք նշանվեցինք և պատրաստվում էինք ամուսնանալ, սակայն, ցավոք, չստացվեց»,– Նետրեբկոյի հետ կապի մասին պատմել է Նիկոլայը։ Սակայն իրականում, զույգի գործընկերներից մեկի խոսքերով, Նիկոլայը պարբերաբար ծեծել է Նետրեբկոյին, նույնիսկ նրա անունից վարկեր վերցրել և անհետացել։ Նույն բանը նա արել է նաև հնամենի իրերի առքուվաճառքով զբաղվող հայազգի Վալերի Բալայանի աղջկա հետ։ Զուբկովսկին խաբեությամբ աղջկա անունից 30 մլն ռուբլի վարկ է վերցրել և անհետացել, ինչի համար էլ նա այժմ միջազգային հետախուզման մեջ է գտնվում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ