Ես միշտ կասկածանքով եմ վերաբերվել քրիստոնեական կրոնական ուղղություններին. Մեգան Ֆոքս
Աշխարհ
Փաստորեն, հայտնի հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսը ոչ միայն ունի հմայիչ դիմագծեր ու կատարյալ մարմին, այլև շատ խելացի է։
Փիլիսոփայության հանդեպ հակումը Մեգանը դրսևորել է MIAMI ամսագրին տված հարցազրույցում։ Լուսանկարվելու ընթացքում կատարվող ընդմիջումների ժամանակ դերասանուհին պատմել է ամսագրի թղթակիցներին կրոնի և եկեղեցու վերաբերյալ ունեցած իր հայացքների մասին։ «Ես մինչև մահ պայքարելու եմ այն բանի համար, ինչին հավատում եմ, և ես կլինեմ բացառապես ազնիվ»,– ասել է Մեգանը։
Նրա խոսքերով՝ կրոնն իր համար շատ ավելին է, քան եկեղեցին կամ ընտանեկան ավանդույթները. կրոնն իրեն ինքնավստահություն է պարգևում այն պահերին, երբ նա պատրաստվում է ճակատագրական քայլ կատարել։
«Ես միշտ կասկածանքով եմ վերաբերվել տարաբնույթ քրիստոնեական կրոնական ուղղություններին. չէ՞ որ Աստված մեկն է»,– նշել է կինոդերասանուհին, հաղորդում է vip-star.ru կայքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ