«Հրապարակ». Դեմիրճյանը կցանկանար Կոնգրեսի ցուցակում «Հանրապետություն»-ից էլի մարդիկ տեսնել
Հայկական Մամուլ
ՀԱԿ անդամ «Հանրապետություն» կուսակցությունն օրերս որոշում կայացրեց, որ ՀԱԿ համամասնական ցուցակում «Հանրապետությույունից» լինելու է միայն Արամ Սարգսյանը: Երեկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին թերթը հարցրել է, թե հնարավո՞ր է ՀԺԿ-ն էլ նման որոշում կայացնի:
«Երբ որ լինի ցուցակը , այն ժամանակ էլ կխոսենք: Երբ կլինի ցուցակը, բնականաբար, վերջնական պետք է քննարկվի և հաստատվի մեր վարչության կողմից»,-ի պատասխան ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Թերթը հետաքրքրվել է նաև, թե այդ դեպքում ՀԺԿ-ն ինչպե՞ս է գնահատում «Հանրապետություն» կուսակցության որոշումը:«Դա այդ կուսակցության գործն է, իրենց որոշում է: Ես անձամբ կցանկանայի, որ «Հանրապետություն» կուսակցությանունից էլի մարդիկ ընդգրկված լինեն ցուցակում»,-ասաց Ստեփան Դեմիրճյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ