«Ժողովուրդ». Սևազգեստ ջոկատայինները մտել են դիսկո ակումբ
Հայկական Մամուլ
Ականատեսների վկայությամբ՝ երեկ գիշերը, սևազգեստ ջոկատայինները մտել են Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ տեղակայված դիսկոտեկ ակումբը: Ի դեպ, սա հիմնականում պարսիկների հավաքատեղին է: Ըստ ականատեսների՝ հատուկ ջոկատայինները եղել են սև դիմակներով ու զինված: Իսկ նրանց մեքենաները հիմնականում եղել են ԱԱԾ պետհամարանիշներով:Թե որն է եղել օպերացիայի պատճառը, հստակ ճշտել չհաջողվեց. և ԱԱծ-ից, և ոստիկանությունից ասացին, որ իրենք նման ինֆորմացիայի չեն տիրապետում: Իսկ ահա թերթի աղբյուրները կասկածում են, որ օպերացիան կարող է կապված լինել կամ մանկական թրաֆիքինգի, կամ թմրանյութերին առնչվող հանցանքների հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ