«168Ժամ». Անչափահասի բռնաբարության մեջ կասկածվող ՀՀԿ-ական գյուղապետը հերքում է մեղադրանքները
Հայկական Մամուլ
Թերթի հետ հարցազրույցում Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանը, որին համագյուղացիները մեղադրում են անչափահաս աշախերտուհուն բռնաբարելու մեջ, պնդում է, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում։
-Ձեր անվան հետ անմիջականորեն կապում են 14-ամյա աշակերտուհու բռնաբարությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը:
-Լսում եմ: Էդպիսի բան չկա, էդպիսի արտահայտություն չանեք:
-Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այդ «շանտաժը» Ձեր դեմ:
-Չեմ կարա ասեմ՝ ինչով ա պայմանավորված: Կարող է ինչ-որ հարցեր կային, դուրս ա եկել, և դրանով էլ մարդիկ հետաքրքրվում են: Էդ ա, ուրիշ բան չկա: Ես հերքում եմ բոլոր լուրերը, ոչ մի բան չկա և չի էլ կարող լինել:
-Նշվում է նաև, որ աշակերտուհու հետ կատարվածն առաջին դեպքը չի եղել:
-Դե եթե առաջինը լինի, երկրոդն էլ կլինի: Տենց բան չկա: Ես ասում եմ, Դուք նորից ասում եք: Էսօր ինձ արդեն հազար հոգի զանգել են: Ես էլ եմ չէ՞ մարդ:
-Իսկ վաղու՞ց եք գյուղապետի պաշտոնը ստանձնել:
-Հա, ես 10 տարի ա՝ գյուղապետի պաշտոնում եմ:
-Իսկ ո՞ր կուսակցությանն եք անդամագրվել:
-Ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ