Սիրիայի իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունը. Բան Կի Մուն
Աշխարհ
Սիրիայի իշխանությունները չեն կատարել Հոմս քաղաքի խաղաղ բնակչության պաշտպանության իրենց պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
«Խաղաղ բնակչության շրջանում կորուստները, հավանաբար, շատ լուրջ են եղել։ Մենք շարունակում ենք սարսափելի լուրեր ստանալ զանգվածային սպանությունների, կամայական ձերբակալությունների և կտտանքների մասին»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը նախօրեին իր հիասթափությունն էր արտահայտել Սիրիայի իշխանությունների կողմից իր մուտքը երկիր արգելելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ