«Առավոտ». Հակոբ Հակոբյանին պարտադրո՞ւմ են մեծամասնականով առաջարդվել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը պարտադրեց: Ասացին՝ Հակոբյան, մենք պետք է մանդատ ունենանք, դրա համար ոչ թե խնդրում ենք, այլ պարտադրում ենք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում իր վերջնական որոշման մասին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածին): Նա առաջադրվելու է թիվ 19 ընտրատարածքում, որն ընդգրկում է Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը: Հակոբյանն արդեն երկու անգամ այս ընտրատարածքից ընտրվել է մեծամասնական կարգով: Նախորդ ընտրություններում Հակոբյանին ԸԸՀ-ն չգրանցեց՝ պատճառաբանելով, որ կեղծ ստորագրություններ են ներկայացվել: Հակոբյանի մրցակիցը գեներալ Սեյրան Սարոյանն էր, որ Հակոբ Հակոբյանն այդ ժամանակ ՀՀԿ անդամ էր, մինչդեռ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց հենց Սեյրան Սարոյանին:
Թերթի ունեցած տեղեկություններով՝ այսօր Զվարթնոց համայնքում, որտեղ բնակվում է Հակոբյանը, հանդիպում է եղել բնակիչների հետ: Հանդիպումը հանրության տրամադրությունները ճշտելու նպատակ է ունեցել: Թերթի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը հաստատել է թերթի ունեցած տեղեկությունները և հավելել, որ հանդիպմանը մասնակցել են նախատեսվածից շատ մարդիկ. «400-ի փոխարեն 600 մարդ էր եկել, տեղ էլ չկար, մի կերպ էին տեղավորվել: Բայց մարդիկ լավ էին տրամադրված , ուզում էին, որ ես առաջադրվեմ»:
Ավելի վաղ «Առավոտի» հետ զրույցում Հակոբյանը հավաստիացրել էր, որ ինքը երբեք չի դիմել «վերևներից դաբրո» ստանալու, հիմա էլ ինքնուրույն է գործելու:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ