Թաիլանդի ջրհեղեղը բողոքի ակցիաների պատճառ
Աշխարհ
Թաիլանդում շարունակվող ջրհեղեղի պատճառով մարդիկ շարունակում են լքել իրենց տները։ Բանկոգում ջրհեղեղի պատճառով քաղաքի մի քանի շրջանների բնակիչությունը միասին բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով քաղաքային իշխանություններից բացել ջրահեռացման խողովակների փականները քաղաքում կուտակված ջուրը հեռացնելու համար։
Սակայն քաղաքային իշխանությունները հրաժարվել են կատարել բնակչության պահանջը՝ պատճառաբանելով, որ դա կվնասի այն տարածքները, որոնք չեն տուժել ջրհեղեղից։ Վերջին մի քանի օրերին Թաիլանդում շարունակվող ջրհեղեղները լուրջ տնտեսական վնասներ է հասցրել երկրի տնտեսությանը, ինչի հետևանքով փակվել են բազմաթիվ գործարաններ, որն էլ իր հերթին հանգեցրել էր արտադրության նվազմանը։ Օրինակ ԱՄՆ–ում Honda ընկերությունը կրճատել է իր արտադրական ծավալները՝ պայմանավորված Թայլանդից պահեստամասերի մատակարարման դադարեցումով։ Հաղորդում է BBC լրատվականը։ Հիշեցնենք, որ Թայլանդում վերջին մի քանի օրերին շարունակվող ջրհեղեղի հետևանքով խախտվել է ողջ երկրի բնականոն կյանքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ