Սիրիայում կրկին ադրբեջանցի մոջահեդ է սպանվել
Մերձավոր Արևելք
Հերթական ադրբեջանցի մոջահեդը Հալեպի շրջակայքում սպանվել է Սիրիայում իշխանական ուժերի դեմ մղած մարտերի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Սպանված ադրբեջանցին հայտնի է եղել Յահյա Ազերի մականվամբ: Նշվում է, որ նա եղել է Սումգայիթի բնակիչ:
Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվը հասել է 91-ի: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու փաստը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 500-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան