Որոշ ավտոճանապարհներ փակ են
Հայաստան
Այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Սիփան և Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր, Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի ավտոճանապարհները: Այդ մասին ասված է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում։
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Ալագյազ, Թթու Ջուր, Լուսագյուղ, Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Վարդենուտ, Ջրամբար գյուղերի ավտոճանապարհները:
Արտակարգ Իրավիճակների նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի