The New York Times. Լիբիան Ժամանակավոր կառավարության նոր ղեկավար է ընտրել
Աշխարհ
Լիբիայի Ազգային անցումային խորհրդը Ժամանակավոր կառավարության նոր ղեկավար է ընտրել։ Նոր ղեկավար է ընտրվել ակադեմիկ Աբդուլ Ռահիմ ալ–Քիբը։
Նրա թեկնածությունը հաստատվել է քվեարկության առաջին փուլում։ Ալ–Քիբը աշխատում է Տրիպոլիի համալսարանում, իսկ նախկինում զբաղվել է գիտական գործունեությամբ ԱՄՆ–ում և ԱՄԷ–ում։ Ժամանակավոր կառավարության արդեն նախկին ղեկավար մահմուդ Ջիբրիլը հրաժարական է տվել Լիբիան Քադաֆիի ռեժիմից ազատագրելուց հետո։ «մենք ունենք բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, որոնք իրնեց որոշումներին են սպասում. վիրավորներ, բանտարկյալներ և նման այլ հարցեր։ Իմ եղբայրների և Ազգային անցումային խորհրդի հետ միասին մենք կկայացնենք կառավարության ձևավորման և նախարաների նշանակման վերաբերյալ որոշումներ», – ասել է Ալ–Քիբը։ Ժամանակավոր կառավարության նոր ղեկավարի ընտրությունների հետ գրեթե միաժամանակ ավարտվեց ՆԱՏՕ–ի առաքելությունը Լիբիայում։ Տրիպոլիի օդանավակայանը արդեն անցել է իր բնականոն աշխատանքին և իրականացրել մի քանի չվերթներ։ Իսկ օդային բեռնափոխադրումների վերականգման հարցը կկարգավորվի առաջիկա շաբաթներում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ