Այսօր հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելի ծննդյան 165-ամյակն է
Հասարակություն
Ալեքսանդր Բելը ծնվել է 1847-ին՝ շոտլանդական Էդինբուրգ քաղաքում։ 13 տարեկանում նա ավարտել է Էդինբուրգի թագավորկան դպրոցը, իսկ արդեն 16 տարեկանում «Ուեսթոն-Հաուզ» ակադեմիայում ստացել պերճախոսության և երաժշտության ուսուցչի պաշտոն։
Դեռևս Շոտլանդիայում Բելը հետաքրքրված էր հեռահաղորդակցական ալիքների միջոցով ազդանշանի հաղորդման հնարավորությամբ։ Կանադայում ևս նա շարունակեց գյուտարարությամբ զբաղվել. ստեղծեց էլեկտրական դաշնամուր՝ հարմարեցված մետաղալարի միջոցով երաժշտության փոխանցմանը։
1876-ին նա ստացավ արտոնագիր՝ էլեկտրական ալիքների միջոցով հեռագրությամբ խոսքի և այլ ձայների փոխանցման համար։ Փաստացիորեն, խոսքը հեռախոսի մասին էր։
1877–ին Բելը իր երկու գործընկերների հետ հիմնադրեց «Բել Թելեֆոնը», իսկ մեկ տարի անց՝ Նոր Հայվնում ներկայացրեց առաջին հեռախոսային միացումը։
Հեռախոսն՝ Ալեքսանդր Բելի ամենամեծ հայտնագործությունը, նրան դարձրեց մեծ հարստության տեր:
Հայտնի է նաև, որ Բելն իր գիտական աշխատանքների և գյուտերի հիմնական մասը նվիրում էր խուլ ու համրերի համար հաղորդակցման միջոցներ ստեղծելու գործին: Նա այդ թեմաներով դասախոսություններ էր կարդում, պարապում էր խուլ ու համր աշակերտների հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը