Ավստրալիացի պրոֆեսորը նույնասեռականներին խորհուրդ չի տալիս հայտնել իրենց սեռական կողմնորոշման մասին
Աշխարհ
Ավստրալիայի Մելբուրնի համալսարանի պրոֆեսոր Ռուտ Մակնեիրը նույնասեռականներին, որոնք իրենց ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին ցանկանում են հայտարարել ի լուր աշխարհի, կոչ է անում սպասել։ Թեև ընդունված է համարել, որ սեռական կողմնորոշման մասին պաշտոնապես հայտարարելը դրական է ազդում առողջության և ինքնաճանաչողության վրա, այնուամենայնիվ այդ քայլը կարող է ունենալ լրջագույն բացասական հետևանքներ։
Պետք է հիշել, որ սեռական կողմնորեշման մասին հրապարակավ հայտարարումը հաճախ թշնամաբար, ագրեսիվ է ընկալվում շրջապատող մարդկանց կողմից։ Մակնեիրի կարծիքով՝ նույնասեռական լինելու մասին հայտարարություն անելու անհրաժեշտություն չկա, գրում է Meddaily-ն։
Պրոֆեսորը խորհուրդ է տալիս հայտնել սեռական կողմնորոշման մասին միայն այն դեպքում, եթե մարդն իր շուրջը ձևավորել է այնպիսի սոցիալական ցանց, որն անհրաժեշտության դեպքում կաջակցի ու կքաջալերի նրան։
«Բազմաթիվ նույնասեռականներ կարող են հանգիստ ու առանց հոգեվիճակի համար վտանգավոր հետևանքների ապրել՝ աշխարհին չհայտնելով իրենց սեռական կողմնորոշման մասին։ Իմ կարծիքով, պետք է վերանայել այդ հարցի վերաբերյալ մոտեցումը»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ