«Խնդրում եմ զգուշացեք իմ անունից գործարքներ անողներից». Գարիկ Պապոյան
Բլոգոսֆերա
Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խնդրում եմ լրատվամիջոցներին տարածել:
Վերջին 20 օրվա մեջ արդեն երրորդ ահազանգն եմ ստանում տարբեր մեծ հիմնարկությունների տնօրինություններից և հյուրանոցներից, որ ինչ-որ մեկը, զանգահարելով իրենց, ներկայացել է որպես «Վիտամինի Գարիկ», և նրանց խնդրել, որպեսզի գնեն մեծ քանակությամբ անհասկանալի DVD-ներ' պատճառաբանելով, որ այդ գումարներով պետք է օգնեն ինչ-որ մարդկանց: Ցավոք, ես դրանց մասին տեղեկանում եմ այն ժամանակ, երբ այդ գումարներն արդեն վճարված են...
Խնդրում եմ բոլոր կազմակերպություններին, որոնք նման զանգեր են ստացել, զգուշանալ և հայցում եմ բոլորի ներողամտությունը, ովքեր, չուզենալով մերժել «ԽՆԴՐԱՆՔՍ», հայտնվել են խաբվածի դերում...»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու