Մարտի 5-ի գիշերը կդիտվի օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում
Արտակարգ Պատահար
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավ-արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Մարտի 4-ին սպասվում են տեղումներ, գրեթե ամենուրեք՝ ձյուն, հնարավոր են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին ասված է Հայպետհիդրոմետի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, առանձին վայրերում, լեռներում և լեռնանցքներում՝ բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին մերկասառույց, առանձին վայրերում՝ մառախուղ:
Խորհուրդ է տրվում մարտի 4-ին չմեկնել շրջաններ, հետաձգել ուղևորությունները:
Մարտի 5-ին Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավ-արևմտյան ցիկլոնի ելքով: Մարտի 5-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր են թույլ և աննշան տեղումներ: Օդի ջերմաստիճանը մարտի 5-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, ցերեկը մի փոքր կբարձրանա: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 22մ/վրկ, հիշեցնում ենք, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին մերկասառույց, առանձին վայրերում՝ մառախուղ:
Եղանակը Երևանում.
Մարտի 4-ին սպասվում է ձյուն, երեկոյան ժամերին հնարավոր է առատ ձյուն;
Մարտի 4-ի գիշերը կլինի -4-6, ցերեկը 0+2, երեկոյան -1-3:
Մարտի 5-ի գիշերը կդիտվի օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, 5-ի ցերեկն առանց էական տեղումների եղանակ: Հնարավոր է քամի 10-12մ/վրկ, տեղ-տեղ մերկասառույց: Մարտի 5-ի գիշերը կլինի -7-9, ցերեկը -1-3, երեկոյան 0-2:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը