Թուրքիայում քաղաքական գործիչ է առևանգվել
Թուրքիա
Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի Դիարբեքիրի նահանգի Դիջլե քաղաքում անհայտ անձինք առևանգել են թուրքական HUDA PAR կուսակցության շրջանային բաժանմունքի ղեկավար Էրջան Ալփարսլանին: Ինչպես հաղորդում է ILKHA լրատվական գործակալությունը, միկրոավտոբուսը, որով Ալփարսլանը աշխատանքից վերադարձել է տուն, զինված անձինք կանգնեցրել են Յոքուշլու վայրում, նրան դուրս բերել ավտոմեքենայից և տարել անհայտ ուղղությամբ:
HUDA PAR-ի առաջնորդ Զեքերիա Յափըջըօղլուն հայտարարել է, որ Ալփարսլանին առևանգել են ահաբեկիչները: Կուսակցության առաջնորդը սպառնացել է, որ լուրջ միջոցներ ձեռնարկել, եթե առևանգվածը մոտ ժամանակում անվնաս չվերադարձվի:
Ենթադրվում է, որ թուրք կուսակցական գործչին առևանգել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: HUDA PAR կուսակցությունը հայտնի է «Հզբոլլահի» հետ սերտ քաղաքական կապերով: Թուրքական որոշ ԶԼՄ-ներ ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայում մարտի վերջին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այդ կուսակցության և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (BDP) միջև քարոզչական բախումներ են տեղի ունեցել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)