Լիբանանում Սիրիայի նախագահական ընտրությունները շարունակվում են նաև այսօր
Մերձավոր Արևելք
Լիբանանում գտնվող սիրիացիները Սիրիայի դեսպանատանն այսօր՝ մայիսի 29-ին, շարունակում են քվեարկել իրենց նախագահի օգտին: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, դեսպանատան առջև կրկին մեծ բազմություն է հավաքվել: Դեսպանատունը մեկ օրով երկարաձգել է ընտրությունները՝ ելնելով սիրիացիների ցուցաբերած մեծ ակտիվությունից: Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Անդ ալ Քարիմը նշել է, որ որոշում են կայացրել վերսկսել ընտրական գործընթացը առավոտյան ժամը 7-ից մինչև գիշերվա 12-ը, որպեսզի քաղաքացիները կարողանան հանգիստ կատարել իրենց ընտրությունը:
Արտասահմանում բնակվող Սիրիայի քաղաքացիները մայիսի 28-ին Սիրիայի դեսպանատներում և դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրել են իրենց նախագահին: Ընտրություններն անցկացվել են Սիրիայի 38 դիվանագիտական ներկայացուցչություններում:
Արաբական Միացյալ Էմիրությունների, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի իշխանություններն արգելել են իրենց երկրներում ընտրությունների անցկացումը:
Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան