Ֆիդել Կաստրոն այցելել է հիվանդանոցում գտնվող Ուգո Չավեսին
Աշխարհ
Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն այցելել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, որն այժմ վերականգնվում է Կուբայում կատարված վիրահատությունից հետո, հաղորդում է Univision հեռուստաալիքը։
Ինչպես թվիթերյան իր էջում գրել է Վենեսուելայի տեղեկատվության և կապի նախարար Անդրես Իսարրան, Կաստրոն Չավեսի հիվանդասենյակում է անցկացրել մոտ երկու ժամ։ Նրանց է միացել նաև Ֆիդելի կրտսեր եղբայրը՝ Ռաուլ Կաստրոն, որը ներկայումս ղեկավարում է երկրի Պետական խորհուրդը։ Իսարրան տեղադրել է նաև լուսանկար, որում երևում են Ֆիդել Կաստրոն և Ուգո Չավեսը՝ նստած զրուցելիս։
Զրույցի ընթացքում Չավեսին է զանգահարել Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆֆը, որն իր և Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի անունից շուտափույթ առողջացում է մաղթել Չավեսին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ