«Նախընտրում եմ նկարահանվել վատ կինոյում՝ լավ մարդկանց հետ». Մեգան Ֆոքս
ԱՄՆ
Հոլիվուդյան ամենասեքսուալ դերասանուհիներից մեկը համարվող Մեգան Ֆոքսի կարիերան անկում է ապրում. շատերը նույնիսկ խաչ են քաշել նրա վրա։ Սակայն կինոաստղն ունի սեփական ծրագրերն ու մարտավարությունը։
Հնարավոր է, որ այժմ նա այդքան էլ շատ առաջարկներ չունի, սակայն կինոդերասանուհին չի հիասթափվում։ Վերջերս նա նկարահանվել է «Երեխաներով ընկերներ» ֆիլմում։ «Ես նախընտրում եմ նկարահանվել վատ կինոյում՝ լավ մարդկանց հետ, այլ ոչ թե հակառակը»,– հայտարարել է Մեգանը Manhattan ամսագրին տված հարցազրույցում։
Իհարկե, դա չի նշանակում, որ այս ֆիլմը հաջողության չի հասնելու, չնայած որ մյուս կողմից Ֆոքսի նախորդ ֆիլմերի ունեցած հաջողությունը կրկնել դրան հավանաբար չի հաջողվի։ Ուղղակի դրանով կինոդերասանուհին ակնարկել է նախորդ ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հեռացրել է Մեգանին տվյալ ֆիլմի դերասանական կազմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)