Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ–ին և Հարավային Կորեային
Աշխարհ
Հյուսիսային Կորեան «ուշադիր հետևում է հակառակորդի սադրիչ գործողություններին և պատրաստ է արագ հարված հասցնել»։ Այս մասին ասված է այսօր ЦТАК գործակալության տարածած հաղորդագրության մեջ, որն արձագանքել է Հյուսիսային Կորեայի սահմանների մոտակայքում անցկացվող Key Resolve և Foal Eagle հարավկորեա–ամերիկյան համատեղ զորավարժություններին։
ԿԺԴՀ–ն «պասիվորեն չի հետևելու Կորեական թերակղզում պատերազմ սադրողների գործողություններին, որտեղ այժմ ծայրաստիճան լարված իրավիճակ է»,– հաղորդում է գործակալությունը։
Մեկնաբանության մեջ նշվում է, որ այդ զորավարժությունները, որոնք նախատեսվում են իրականացնել ցամաքում, ծովում և օդում, «ագրեսիվ բնույթ են կրում» և հետապնդում են «ԿԺԴՀ տարածք ներխուժելու» նպատակ։
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում սկսվել են ԱՄՆ հետ համատեղ Key Resolve խոշորամասշտաբ զորավարժությունները, որոնց մասնակցում են շուրջ 200 հազար հարավկորեացի և 2100 ամերիկացի զինծառայողներ։ Key Resolve–ից բացի մարտի 1-ից հարավում սկսվել են Foal Eagle անվանմամբ հարավկորեա–ամերիկյան զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 30-ը, հայտնում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ