«Լրագրողն ամենաչգնահատված և անշնորհակալ աշխատանքի կրողն է»
Բլոգոսֆերա
Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ հետաքրքիր տեղեկատվություն եմ ստացել՝ «Կառլեն և Սառա Եսայաններ» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Երևանում բացվելու է Լրագրողի արձանը: Փաստը ինքնին հետաքրքիր է, որովհետև, կարծես թե, լրագրողը ամենաչգնահատված և անշնորհակալ աշխատանքի կրողն է, չնայած անգնահատելի ներդրումներ ունի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ առանց բացառության:
Իհարկե, ոմանք կվկայակոչեն լրագրողների մի խմբի անբարեխղճությունը, ոչ արհեստավարժ աշխատանքը: Սակայն, օրինակ, անբարեխիղճ ուսուցիչների առկայությունը կրթական համակարգում չի խանգարում, որ մենք խոր ակնածանքով վերաբերվենք այդ սուրբ մասնագիտությանը...
Այնպես որ, լրագրողի արձան տեղադրելը արդարացի և ոգևորիչ գաղափար է...»


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու