ՊՆ մամուլի քարտուղարը կոչ է անում չհավատալ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը
Բլոգոսֆերա
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն այն մասին, իբև հայկական կողմը 11 զոհ ունի:
ՊՆ մամուլի քարտուղարի ֆեսյբուքյան էջի գրառման մեջ ասված է. «Ադրբեջանի կողմից տարածված լուրը, իբր մեր 11 զոհերի մասին, լավ քողարկված հնարամիտ ապատեղեկատվություն է: Խնդրում եմ դրան շատ չանդրադառնալ, սա այն դաս ական դեպքերից է որտեղ նրանք թակարդ են սարքել մեզ համար: Նեղություն քաշեք և այդ բոլոր ազգանունները ցանցում ստուգեք և կտեսնեք, որ գրեթե բոլորն էլ կգտնեք ուղղակի տարբեր ժամանակներում ու տարբեր պատճառներով: Նրանք միտումնավոր բոլորին խտացրել են կարճ ժամանակի մեջ և ներկայացնում են մարտական կորուստներ: Իրականում նրանք մահացել են ավելի երկար ժամանակում և տարբեր պատճառներով»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու