ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ:
Սա համահայկական այն եզակի կառույցներից է, որի ավանդը հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման գործում իրոք անգնահատելի է: Համախմբելով աշխարհասփյուռ հայությանը համազգային գաղափարների շուրջ՝ նա մեծապես նպաստում է մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների իրականացմանը, Հայաստանի ու Արցախի զորացմանն ու բարգավաճմանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդմանը:
Իր գործունեության 20 տարիների ընթացքում հիմնադրամը Արցախում կյանքի է կոչել մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ծրագրեր ճանապարհաշինության, ջրամատակարարման, կրթական, մշակութային ու առողջապահական օբյեկտների կառուցման եւ այլ ոլորտներում:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, մեր բարերարներին ու նվիրատուներին պանծալի հոբելյանի առթիվ եւ մաղթում ամենայն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ այս հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի