Ինտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներում Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո 

9 տասնյակ բժիշկներ արժանացան վարչապետի, պաշտպանության նախարարի եւ ԵԿՄ վարչության պարգեւների

Հասարակություն

Մարտի 3-ին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մասնակցեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հրավիրված գիտաժողովի հանդիսավոր բացմանը: Այն նվիրված էր ռազմաբժշկության անցած ուղուն եւ տեղի էր ունենում հայոց բանակի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակում:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը տոնի առթիվ, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտում ցուցաբերած բուժօգնության, պաշտպանության համակարգում բուժծառայությունների կատարելագործմանն ու զարգացմանը նպաստելու համար ԱԺ պատվո մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրեց մի խումբ բժիշկների: Շնորհավորելով ներկաներին Հայաստանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ՝ խորհրդարանի նախագահն ասաց.

«Մեր պետական տոնացույցում ներառված Բանակի օրվանից մեկ ամիս է անցել, բայց ես կարծում եմ, որ այս 20 տարիների ընթացքում յուրաքանչյուր հայ մարդու համար, յուրաքանչյուր օր տոն է, որովհետեւ այն կապված է մեր հայրենիքի, մեր պետության, մեր բանակի հետ:

Ստեղծվելով իբրեւ անհրաժեշտություն, հայկական զինուժը միաժամանակ մեր ժողովրդի անկեղծ զգացմունքների ծնունդն է, զինվորի ու նրա ծնողի ոգու, գիտակցության արդյունք: Պատահական չէ, որ հախուռն կամավորն ու կանոնավոր զինվորը իսկապես մեկ հոգի ու մարմին էին դարձել հանուն հայրենիքի պաշտպանության, որը հատկապես այդ օրերին իսկապես ավելի թանկ էր, քան սեփական կյանքն ու հարազատ ծնողը:

Զինվորի կյանքի գինը երբեմն նաեւ նրանից առավել գիտակցում ու այդ մասին մտածում էին մարդիկ, ովքեր բառացիորեն պայքարում էին դրա համար: Եւ նշանակություն չուներ, թե որտեղ էր այդ պայքարի դաշտը՝ առաջին գծում, դաշտային հոսպիտալում, գնդակների տարափի տակ, թե խաղաղ կամ համեմատաբար խաղաղ պայմաններում:

Նրանք Հիպոկրատի երդում էին տվել ո՛չ մարտի դաշտում եւ ո՛չ մարտադաշտ գնալու համար, սակայն իրենց գործով նորօրյա բովանդակություն հաղորդեցին այդ երդմանը: Թե՛ մարտադաշտում, թե՛ դրանից հեռու գտնվող իրենց աշխատավայրերում նրանք իրենց հնարավորություններն ու գիտելիքներն ի սպաս դրեցին պահպանելու, ավելացնելու հայոց բանակի ուժը, ամուր պահելու զինվորի ոգին, եւ իհարկե, փրկելու նրա կյանքը:

Պատերազմի դաշտում վիրավոր կամավորականին ու զինվորին բուժօգնություն ցույց տվողները ռազմական բժշկի մասնագիտացում չունեին, բայց ունեին հայրենիքին ծառայելու քաղաքացիական բարձր գիտակցություն, որը վերածվեց հայրենիքի զինվորի կյանքի համար պատասխանատվության, իսկ Հիպոկրատի երդումը՝ զինվորական երդման:

Նրանք դարձան զինվորի հոգատար հրամանատարն ու հրամանատարի պարտաճանաչ զինվորը, մարմնի ցավը բուժողն ու հոգու ցավը թեթեւացնողը, անծանոթ բարեկամն ու հարազատ անծանոթը:

Անհրաժեշտ պահին նրանք զենք բռնեցին ու նաեւ իրենց կյանքը զոհեցին, թեեւ կյանք փրկելու էին կոչված: Բայց, ցավոք, դա էր գինն այն հաղթանակի, որի արդյունքը օրեցօր ավելի վստահ քայլող մեր պետությունն է:

Իսկ այդ վստահության կարեւորագույն երաշխիքներից մեկը հայկական բանակն է իր անբեկանելի մարտունակությամբ:

Այդ վստահությունը ձեռք բերելու մեջ անուրանալի է ա՛յն բժիշկների ու բուժաշխատողների վաստակը, ովքեր պատերազմական գործողությունների օրերին մարտի դաշտում եւ թիկունքում փրկում էին զինվորի կյանքը:

Մեծ է նաեւ նրա՛նց ներդրումը, ովքեր այսօր նպաստում են պաշտպանության համակարգում բուժծառայությունների զարգացմանն ու արդիականացմանը, ապագա ռազմական բժիշկների պատրաստմանը:

Սա ապացույցն է այն գիտակցումի, որ մեր առաջընթացի գրավականը բոլորիս ջանքերի մեկտեղումն է՝ զինվորական ծառայության մեջ, թե քաղաքացիական կյանքում: Տա Աստված, որ այդ ամենն իրականացվի խաղաղության եւ կայունության պայմաններում:

Թույլ տվեք եւս մեկ անգամ բոլորիդ շնորհավորել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ»:

Արցախյան ազատամարտի ժամանակ ցուցաբերած մասնագիտական օգնության համար իննը տասնյակ բժիշկներ արժանացան վարչապետի, պաշտպանության նախարարի եւ ԵԿՄ վարչության պարգեւների: ԱԺ պատգամավոր, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը պարգեւատրվեց պաշտպանության նախարարության «Հայկական բանակ-20 ամյակ» մեդալով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին
Ամենադիտված