Խուզարկել են Գերմանիայի նախկին նախագահի բնակարանը
Աշխարհ
Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի բնակարանը խուզարկել են՝ նախապես ստանալով նրա և կնոջ թույլտվությունը՝ առանց դատախազության համապատասխան որոշման։ Քննիչներն առգրավվել են տանը գտնվող բոլոր համակարգիչներն ու հիշողության սկավառակները։
Նշենք, որ Վուլֆը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման և կասկածվում կաշառակերության մեջ՝ Ներքին Սաքսոնիայի վարչապետի պաշտոնում եղած ժամանակ։ Ավելի վաղ խուզարկվել է գործարար Դեյվիդ Գրենեվոլդի բնակարանն ու գրասենյակը, որը համարվում է Քրիստիան Վուլֆի մտերիմ ընկերը։
Գործարարը կասկածվում է Վուլֆի և նրա կնոջ արձակուրդի ծախսերը վճարելու մեջ այն ժամանակաշրջանում, երբ Վուլֆը եղել է Ներքին Սաքսոնիայի վարչապետ։ Դրանից մեկ տարի առաջ Գրենեվոլդը Ներքին Սաքսոնիայի կառավարությունից ստացել է 4 մլն եվրոյի վարկային երաշխիքներ, սակայն չի օգտվել դրանցից։
Հիշեցնենք, որ 52-ամյա Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել Գերմանիայի նախագահի պաշտոնից փետրվարի 17-ին։ Դրանից մեկ օր առաջ գերմանական դատախազությունը ջանքեր էր գործադրել նրան իրավաբանական անձեռնամխելիությունից զրկելու համար, հաղորդում է РБК-ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ