Տաջիկստանում Facebook-ն արգելափակվել է
Աշխարհ
Այսօր առավոտյան Տաջիկստանի մի քանի ինտերնետ–մատակարարներ արգելափակել են Facebook–ը։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Ինտերնետ-ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի տեղեկություններով՝ Facebook-ի արգելափակումը նախաձեռնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Կապի ծառայության ներկայացուցիչները։ Մատակարարներին գրավոր կամ բանավոր կերպով հայտնել են այն մասին, որ հարկավոր է անհապաղ փակել սոցցանց մտնելու հնարավորությունը։ «Ֆերգան» գործակալությունից հայտնել են, որ կատարվում են «որոշ կանխարգելիչ միջոցառումներ»։
Նշենք, որ Տաջիկստանում անհասանելի են նաև տարածաշրջանային կայքերը, ինչպես՝ Zvezda.ru-ն, որի արգելափակումը «Ֆերգան» գործակալությունը պայմանավորում է կայքում նախագահ Էմոմալի Ռախմոնի հասցեին հնչած քննադատություններով։ «Սև ցուցակում» են հայտնվել նաև Tjknews.com, Maxala.org կայքերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ