Արիզոնայում կրակոցներ են հնչել. կա 13 վիրավոր
ԱՄՆ
13 մարդ է վիրավորվել ԱՄՆ–ի Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի ծայրամասերից մեկում հրազենի կիրառմամբ ընդհարման հետևանքով։ Այս մասին է հայտնել տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչը։
Ողբերգությունը տեղի է ունեցել պարային ակումբի մուտքի մոտ։ Նախնական տվյալներով՝ երկու աֆրոամերիկացի հրազենից կրակ են բացել ամբոխի վրա ու դիմել փախուստի։
Տուժածների ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ, քանի որ նրանցից շատերն ինքնուրույն լքել են դեպքի վայրը՝ չսպասելով բժիշկների և ոստիկանների ժամանմանը։ Վիրավորներից երկուսը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Ոստիկանությունը փորձում է պարզել հանցագործների ինքնությունը, հաղորդում է ИТАР-ТАСС–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)