«Սևազգեստ մարդիկ 3» ֆիլմը նկարահանվել է առանց սցենարի
ԱՄՆ
«Սևազգեստ մարդիկ 3» ֆիլմի ռեժիսոր Բարի Զոննենֆելդը Empire ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ նկարել է ֆիլմը՝ չունենալով ձեռքի տակ ավարտուն և հաստատված սցենար։
«Մենք սկսել ենք նկարել ֆիլմը՝ չավարտելով սցենարի 2-րդ և 3-րդ մասերը։ Դա պատասխանատու քայլ է՞ր, թե՞՝ ոչ հարցի պատասխանը պարզ է։ Եթե ֆիլմն աշխատի այնպես, ինչպես որ ես եմ պատկերացնում, ուրեմն դա հանճարեղ որոշում էր, իսկ եթե այն ձախողվի, հետևաբար այն հիմար որոշում է եղել»,– ասել է ռեժիսորը։
Ռեժիսորի խոսքերը հաստատել է դիմահարդարման մասնագետ Ռիկ Բեյքերը և ավելացրել. «Դրանք խելագար նկարահանումներ էին։ Մեր սցենարիստը գրում էր կինոհերոսների խոսակցության բառերը նկարահանումից րոպեներ առաջ։ Իհարկե, նման կերպ ֆիլմ չեն նկարում, սակայն երբ ես տեսա նկարահանված կադրերը, ես ապշած էի մնացել՝ այնքան հաջողված էին դրանք»։
Հիշեցնենք նաև, որ «Սևազգեստ մարդիկ 3» ֆիլմը կինովարձույթում կհայտնվի այս տարվա մայիսի 25-ին, հայտնում է kinonews.ru կայքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)