Ռիհաննայի առաջին կինոդեբյուտը
ԱՄՆ
24-ամյա աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան (Rihanna) արդեն երկար ժամանակ է՝ երազում էր փորձել ուժերը կինոարվեստում։ Եվ քանի որ նա հասնում է այն ամենին, ինչին որ ձգտում է, ապրիլին կինովարձույթում կհայտնվի Պիտեր Բերգի (Peter Berg) «Ռազմանավ» (Battleship) մարտաֆիլմը, որտեղ Ռիհաննան նկարահանվել է հայտնի դերասաններ Լիամ Նիսոնի (Liam Nison) և Ալեքսանդր Սկարսգարդի (Alexander Skarsgard) հետ։
Ֆիլմում Ռիհաննան հանդես է եկել անվախ մարտիկի դերում, որը խիզախորեն մարտնչում է այլմոլորակայինների դեմ։ Վաղուց հայտնի է, որ Ռիհաննան զենքի հանդեպ առանձնակի վերաբերմունք ունի և բավականին դիպուկ է կրակում։ «Երբ ես ցույց տվեցի նկարահանող խմբին, թե ինչպես եմ ես կրակում, նրանք ուղղակի ապշած մնացին»,– պատմել է երգչուհին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)