Թուրքիայում կրկին ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել
Թուրքիա
Հոկտեմբերի 29-ին Թուրքիայում կրկին ձերբակալվել է Հայոց Ցեղասպանության և քրդական հարցերով Թուրքիայի պետական դիրքորոշումներին ըննդիմացող և այդ թեմայով բազմաթիվ հրապարակումներ կատարած Ռաքիպ Զաքարօղլուն։ Այս անգամ գործչին մեղադրում են Քրդստանի բանվորական կուսակցության հետ համագործակցելու մեջ։
Ստամբուլի դատախազի հրամանով ձերբակալվել են այլ մտավորականնր ևս։
Հայտնենք, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան Զաքարօղլուի զավակը՝ Դենիզը ևս ավելի վաղ ձերբակալվել էր նմանատիպ մեղադրանքով։
Թուրքիայի հրատարակիչների միությունը, Մարդու իրավունքների միությունն ու Ժամանակակից իրավագետնրի միությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով անմիջապես ազատ արձակել Զաքարօղլուին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)