Չինաստանը Սիրիայի իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է անում բանակցություններ սկսել
Աշխարհ
Չինաստանը Սիրիայի իշխանություններին ու ապստամբներին կոչ է արել վայր դնել զենքերն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ` Սիրիայում ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի միջնորդությամբ:
«Սիրիական իշխանությունները և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ, ամբողջությամբ և առանց նախապայմանների դադարեցնեն բռնությունը, հատկապես` անմեղ քաղաքացիական անձանց նկատմամբ»,- Չինաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունն է մեջբերում Telegraph-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին պաշտոնական Պեկինը դիմել էր համաշխարհային տերություններին` կոչ անելով հումանիտար օգնություն ցուցաբերել Սիրիային:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ