«Նրանք չորս` չոոո˜րս ժամ շարունակ ստիպված են եղել հանդուժել միմյանց գարշելի ներկայություն»
Բլոգոսֆերա
Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օ˜. դժվար է ոչ իշխանականորեն քառատվողների մաքառման ուղին, պայքարի կրեդոն:
Նրանք չորս' չոոո˜րս ժամ շարունակ ստիպված են եղել հանդուժել միմյանց գարշելի ներկայություն, ճիշտ այն ֆիլմի պես, ուր տղամարդը անվերջ մտքում կրկնում էր' «շլյուխա», իսկ կինը' «պոդոնոկ»:
Որպեսզի չորս ժամ երկնեն ու մուկ ծնեն' տասներկու էջանոց, որն էլ «գաղտնի», «փակ»' մթության քողի տակ… պահեն-պահպանեն, որ «մեծանա»:
Ասելիք-անելիք չունենալու պատճառով:
Ծիծաղելի. ավելի ստույգ' հռհռալի են յուրյանք և յուրյանց պապայենք:
Իսկ ինչո՞ւ աշնանը հանրահավաք: Շատ պարզ:
ա/. Աշնանը կպարզվի, որ կառավարությունը ոչ մի բան էլ չի կարողացել անել: Ավելին, որ երկրում մոլեգնում է դաշնակցական տերտերը. այն է' վիճակն ահավոր ծանր է:
բ/. Կշեղեն այդ հանրահավաքով և նույնքան տուֆտա այլ տասներկու կետով' հանրության ուշադրությունը կառավարությունից:
գ/. Իսկ որ ամենակարևորն է, մարդ ես, մեկ էլ տեսար, էդ մաքսային կետը դրվեց Ղարաբաղի ու Հայաստանի միջև. բա իրենք չհամախմբե՞ն, պատրաստ չլինե՞ն` հայրենիքի համար միջակության իրենց վերջին մարտին` միջակության յուրյանց դրոշի տակ հողահավաքելով բոլոր այլ միջակություններին` ևս մեկ անգամ Ղարաբաղի պատրվակով իշխանությունը զավթելու, չեղած երկիրն այլոց ծախելու համար:
Ինչ էնենք, օր իրենց տասներկու թեզում Ղարաբաղի ու մաքսային կետի մասին հիշատակում չկա:
-Հրեն, կովն արածում է' անհոգ, հորթին երեկ են մորթել…
Զի կովը հիշողություն չունի:
դ/.Եվ վերջապես. «սլուչ չեգո» իմպինչմենտի համար պետք է պատրաստ լինել:
-Մի'շտ պատրաստ»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը