Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթել է Աբդել Ֆաթթահ աս-Սիսին
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հաղթանակ է տարել երկրի նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ընդգծվում է, որ Սիսիի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցածների 96,91 տոկոսը: Նրա մոտակա մրցակցի` Համդին Սաբբահի օգտին քվեարկել է եգիպտացիների 3.09 տոկոսը:
ԿԸՀ-ում նաև տեղեկացրել են, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող եգիպտացիների 47 տոկոսը, մոտավոր տվյալներով' 25 մլն մարդ:


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է