Իրականում Նազարբաևը հնարավորություն էր տվել Ալիևին հստակ պատասխանելու. Հրանտ Բագրատյան
Բլոգոսֆերա
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նազարբաևի խոսքերից հետո հայկական քաղաքական միտքը ուշքի չի գալիս: Առանց խորանալու ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ փոխխոսնակի մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք թանկ են նստելու ԼՂՀ վրա։ Այդ հայտարարությունների իմաստն այն է, որ բա իհարկե Ղարաբաղը հո Հայաստանի հետ ՄՄ կամ Եվրազես չի մտնում։ Ադրբեջանական day.az-ը և zerkalo-ն ցնծության մեջ են. իբր թե հայերն ահա խոստովանում են, Ղարաբաղը Հայաստան չէ։ Պարոնայք, մի՞թե նախորդ գրառումից չհասկացաք, որ ԼՂՀ-ն տնտեսապես Հայաստան է: Երբ ԱՀԿ էինք մտնում հարցն էլ հենց այն էր, որ քանի որ ԼՂՀ քաղաքական ճակատագիրը դեռ որոշված չէր, ապա մինչ այդ (որոշվելը) Արցախը պետք է առևտուր աներ։ Ադրբեջան ճամփեքդ բացո՞ւմ ես, որ ԼՂՀ-ն առևտուր անի։ Պատասխան՝ ոչ։ Հայաստան՝ դո՞ւ։ Պատասխան այո: Եվ ուրեմն Հայաստանի մաքսային օրենքներով առևտուր անելն օրինական է ԼՂՀ համար։ Սա էր, որ պետք է պատասխան տրվեր Նազարբաևին։ Սա է, որ գոնե հիմա պիտի ասվի։ Ախր ԱՀԿ մտնելիս այսպես է հաղթահարվել ԼՂՀ խնդիրը: ԱՄՀ-ն ֆինանսավորում է ՀՀ դրամը, որն օգտագործվում է նաև ԼՂՀ-ում։ 1994թ փետրվարին ՀՀ-ն ՀԲ-ից 24 մլն դոլար վարկ է ստանում, երբ պատերազմը Ղարաբաղում շարունակվում էր: Այդ ի՞նչ արտգործնախարար է Նախագահի կողքին, որ այս ամենը չգիտի։ Իրականում Նազարբաևը հնարավորություն էր տվել Ալիևին հստակ պատասխանելու։ Իսկ դո՞ւք»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ