«Շվեյցարիայի նախագահը տարօրինակ թվացող հարց է հնչեցրել Հայաստանում»
Բլոգոսֆերա
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ռենե Բուրկհալտերը տարօրինակ թվացող հարց հնչեցրեց. «Իսկ ձեր մոտ տարին քանի՞ անգամ է հանրաքվե տեղի ունենում»,- հարցրեց նա:
Նախագահի հետ հանդիպումից հետո նորից աչքի անցկացրի «Հանրաքվեի մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ գործող օրենքները: Եզրակացությունս մեկն է՝ Հայաստանում հանրաքվեի ինստիտուտ դե յուրե գոյություն ունի, դե ֆակտո՝ ոչ:
Բայց եւ կարծում եմ՝ հատկապես «Տեղական հանրաքվեի մասին» օրենքը կարող է երբեմն ծառայել որպես գործիք՝ Քաղաքացիական նախաձեռնությունների համար:
Իսկ ընդհանրապես, հանրաքվեն՝ որպես ժողովրդավարական անմիջական գործիք, անարդարացիորեն դուրս է մնում հայաստանյան օրակարգից»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը