«Ովքեր որ պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ». Արծրուն Հովհաննիսյան
Բլոգոսֆերա
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, հատկապես՝ լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ, խնդրում ենք մի տրվեք խուճապի և ապատեղեկատվության, ոչ մեկի ոչ մի տեղից չեն տարհանում: Մեկ ամիս առաջ էլ Տավուշն էիք հանձնել հակառակորդին: Եթե մենք հայտարարում ենք, որ իրավիճակը վերահսկվում է, ուրեմն այդպես է, այլապես այլ բան կլիներ:
Հ.Գ. Տաքուկ սենյակներից հեշտ է քննադատություններ անելն ու հրամաններ արձակելը: Նրանք, ովքեր որ պատրաստ են սահմանին կանգնել, թող դիմեն մեզ»:
Հիշեցնենք, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը