ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Հուլիսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Լույս չի լինելու. հասցեներ Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունը Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ին Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան Աբրահամյան Հուլիսի 17-ի օրվա խորհուրդը «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին Նա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է «Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին 

«Միկոյանի արձանի տեղադրման խնդիրը չեմ կարևորում և անտարբեր եմ հարցի ճակատագրի նկատմամբ». Հովհաննես Մանուկյան

Բլոգոսֆերա

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամենադժվարը բանավեճում ոչ այնքան սեփական տեսակետը պաշտպանելն է, որքան դրա մասին հստակ պատկերացում ունենալը ...

Անդրե Մորուա

Այն պահից, երբ զգացի, որ նույնիսկ փայլուն գաղափարները կարող են փշրվել՝ բախվելով սխալ բանավեճի «պատին», հասկացա, որ բանավեճի մշակույթը, երկխոսության որակն ավելի կարևոր են, քան բուն նյութը:

Հունիսի 3-ին` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ժողովրդավար կառավարման աջակցություն» ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում կարծիք եմ հայտնել Անաստաս Միկոյանի կիսանդրու տեղադրման խնդրի մասին:

Ի՞նչ եմ ասել իրականում, եթե փորձենք ընդհանրացված մեկնաբանել.

1/ Ստալինյան ժամանակահատվածը անցյալ է, ուստի սխալ է պատմական կերպարներին այսօր դատել: Խնդրում եմ ուշադրություն. ԴԱՏԵԼ, ոչ թե քննարկել, պատմականորեն վերլուծել, եզրահանգումներ անել: Իմ մոտ տպավորություն է, որ վերջին շրջանում Անաստաս Միկոյանի հրապարակային դատավարությունն է ընթանում...

2/ Տեղադրման խնդիրն առանձնապես շատ կարևոր չեմ համարում. ներկա հասարակական իրողությունների, առավել ևս ազգի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում պատմական կերպարը և նրա «նորովի վերաիմաստավորումը» կարևոր նշանակության ակտուալ խնդիր չէ: Կարևորում եմ նմանատիպ իրավիճակներում հանրության կարծիքի հաշվառումը, որպեսզի հանրությունը մասնակից դառնա որոշումների կայացմանը

3/ Շատ կարևոր է և ճիշտ, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը ինքը նախաձեռնի, ուղղորդի քննարկումը:
Իսկ ինչպե՞ս իրականում մեկնաբանվեց խոսքս: Մեկը զարմացավ ասածիս վրա, պարզաբանելով տեսակետս որպես պատմության մասին անտեղյակություն, մյուսը ծիծաղեց, երրորդը խարդավանքների տեսության ժանրին հավատարիմ ծուղակ նախանշեց, իբր ես կամ ողջ կառավարությունը դրանով նախորոք պլանավորած ինչ որ գաղտնի նպատակներ ենք փորձում կյանքի կոչել ... Անկեղծ ասեմ շատ զվարճալի է հնչում, եթե իսկապես չլիներ իմ համար, համենայն դեպս, շատ մտահոգիչ մի հանգամանք:

Բանավեճի կուլտուրան ենթադրում է հորիզոնական կապեր, երբ դու պատասխան ես տալիս քո ասածների, իսկ ես՝ իմ ասածների համար, և մենք պետք է պայմանավորվենք: Երբ բացակայում է հրապարակային բանավեճի այս մշակութային դրսևորումը, մենք հայտնվում ենք շատ անհասկանալի և անհարմար իրավիճակում: Մենք գտնում ենք դիմացինի ասածներում այն, ինչը մեր սեփական հայեցողությունն է և քննադատում ենք այնպես, ինչպես մեր հույզերն են ընկալում:

Քննադատությունը ենթադրում է առավելապես մշակույթ... Հմտությունը կայանում է նրանում, որ կարողանաս «ջախջախել» դիմացինի բոլոր փաստարկներն ու եզրահանգումները՝ բացառապես զերծ մնալով բանավիճողի անձին անդրադառնալուց և նրա խոսքը խեղաթյուրելուց:
P.S.

Որպեսզի մտքերս կամ տեսակետներս թյուրըմբռնումից կամ խեղաթյուրման վտանգից զերծ պահեմ, հստակ ասեմ. Միկոյանի արձանի տեղադրման խնդիրը չեմ կարևորում և անտարբեր եմ հարցի ճակատագրի նկատմամբ՝ կտեղադրվի, թե ոչ:

Ի դեպ, որպես վերջաբան ուզում եմ հիշեցնել մեծն Մոնտեսքյոյի խոսքերը. «Պատմությունը հորինված իրադարձությունների շարք է իրական կյանքում տեղի ունեցածի մասին...»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչայանի գործով հերթական դատական նիստը Tasnim. Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի վրա Հուլիսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԼույս չի լինելու. հասցեներՋուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Արագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 17-ինԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է․ Տիգրան ԱբրահամյանՀուլիսի 17-ի օրվա խորհուրդը «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՆա Հայաստանն էր գրում տող առ տող․ այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»«Հրապարակ»․ Վարդան Ղուկասյանի փեսան անորոշ ու անհանգիստ վիճակի է հասցրել ԳյումրինԱրցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններո՞վ. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Կանաչ թեյ․ բնական ըմպելիք, որը նպաստում է առողջության պահպանմանըՈւկրաինայում քաղաքական քննարկումների կենտրոնում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությունըԻրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչովՀայաստանը «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակում հանդես է եկել մանդատների կատարելագործման առաջարկներովԻնչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթըԿասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումըՍտեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալԲժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասինԳտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանըՉինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջվածԳերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել էThe Economist․ Զելենսկին վարչապետի պաշտոն է առաջարկել Միխայիլ Ֆեդորովին29 պետություն ստորագրել է արհեստական բանականության միջազգային համագործակցության համաձայնագիր
Ամենադիտված