Թուրքիայում մորթել են համալսարանի դասախոսին
Թուրքիա
Թուրքիայի Կոնիա քաղաքի Սելջուկյան համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի 42-ամյա դոցենտ Ջալալադին Օզդեմիրին իր աշխատասենյակում հայտնաբերել են գլուխը կտրված վիճակում: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» թերթը:
Նրա ընտանիքը հայտնել է, որ Օզդեմիրն անհայտացել է երկու օր առաջ, եւ բոլոր որոնունումներն ապարդյուն անցնելուց հետո դիմել են համալասրան, որտեղ նա աշխատում էր: Դոցենտի գործընկերները որոշել են նրան որոնել աշխատասենյակում, սակայն, դուռը բանալիով փակ է եղել: Համալսարանի ղեկավարությունը դիմել է իրավապահ մարմիններին: Նրանք դուռը բացել եւ դոցենտին տեսել են գլուխը կտրված վիճակում: Հետաքննությունը գտնում է, որ վերջինս ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են: Սպանության պատճառը դեռեւս հայտնի չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)