ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ. Օբամա
Իրան
ԱՄՆ-ը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորություններն, ընդհուպ մինչև ռազմական, Իրանում միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման:
«Մենք բոլորս կցանկանայինք այդ հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Սակայն իրանյան առաջնորդները չպետք է կասկածեն ԱՄՆ-ի վճռականության, ինչպես նաև Իսրայելի՝ իր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու սուվերեն իրավունքի հարցերում»,-Օբամայի բառերն է մեջբերում «Վեստի»-ն:
Նա նաև ասել է, որ երբ խոսքը գնում է Իրանում միջուկային զենքի ստեղծման կասեցման մասին, ԱՄՆ-ը չի բացառում գոչծողությունների որևէ տարբերակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ